2026 թվական՝ Կարմիր հրե ձիու տարվա խորհրդանիշներն ու նշանները          Արտառոց դեպք՝ Արարատում, ամուսինը uուր, կտրnղ-ծակnղ առարկայով վնաuվածքներ է պատճառել hղի կնnջը       Որն է 2026 թվականի ձեր ամենահաջողակ ամիսը՝ ըստ կենդանակերպի նշանի    

24 ապր 2021 13:39

Տեսանյութ.Պաստառը կախել եմ ադրբեջանցիների աչքի առաջ,կատաղել էին...թող հիշեն՝մեր տանկերը դեռ հասնելու են Շուշի

Արցախցի դերասան, պատերազմի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը թուրքերի կողմից իրականացրած Հայոց  Ցեղասպանության ճանաչման, դատապարտման պահանջի մասին հիշեցնող ցուցապաստառ է փակցրել դեպի Շուշի տանող ճանապարհին։

Նա գրում է.

«Այո, թուրքը նստած է մեր բերդաքաղաքում, բայց մենք երբեք չպիտի թույլ տանք, որ նա մեզանից բարձր լինի: Պատմությունն է վկայում թուրքի մարդասպան լինելու մասին և դա մենք ամեն օր պետք է նրանց հիշեցնենք: Նրանք պետք է ամեն օր հիշեն, որ մեր տանկերը դեռ հասնելու են Շուշի: Գալու է վրեժի ժամը:

Հիշում ենք, պահանջում ենք, ազատագրելու ենք!
Դեպի Շուշի / 24.04.2021

Պաստառը կախել եմ ադրբեջանցիների աչքի առաջ, այդ պահին նրանց ավտոշարասյունը իջնում էր Շուշիից։ Կատաղել էին, հաչոցները դրել ու նկարում էին հեռախոսներով)»։

Նրա հրապարակած տեսանյութւոմ երևում է, թե ինչպես են բազմաթիվ ադրբեջանական բեռնատարներ շարժվում դեպի օկուպացրած հայկական բերդաքաղաք Շուշի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր