Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

26 ապր 2021 10:00

Երեկ կեսօրից պետք է դադարեցրած լիներ ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների պահպանությունը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020 թվականի հուլիսի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանին ոստիկանները չէին թույլատրել մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք՝ պատճառաբանելով, որ տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո, դադարեցվել են նրա, որպես ՍԴ դատավորի լիազորությունները։ Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովվել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։


Հետաքրքիր է, որդյո՞ք ՀՀ ԱԱԾ պետական պահպանության աշխատակիցները ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելուց և այն Հանրապետության նախագահի կողմից ընդունվելուց հետո (գրավոր փաստաթղթերի առկայության պայմաններում), կթույլատրե՞ն նրան մուտք գործել կառավարական շենք, թե՞ ոչ։


ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հանդիսանում պետական պահպանության օբյեկտ, հետևաբար՝ նրա պահպանությունը ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացնելն իր մեջ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ է պարունակում։


ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը երեկ կեսօրից պետք է դադարեցրած լիներ ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների պահպանությունը»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր