Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ից մեծ թվով կադրեր տարել է ՀԷՑ․ «Հրապարակ»          Պուտինը Զելենսկուն հրավիրել է Մոսկվա խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի համար       Ընդդիմադիր, թե՞ իշխանական. ինչ դեր կունենա Հայկ Մարությանը հաջորդ խորհրդարանական ընտրություններին. «Ժողովուրդ»    

26 ապր 2021 11:08

5-ամյա երեխա է մահացել Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին

Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 04։50-ի սահաններում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5-ամյա երեխայի, ով ճանապարհին մահացել է։


Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 5-ամյա Արմինե Գ-ն էր, ում մոտ բժիշկներն արձանագրել են կենսաբանական մահ։


Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ունեցել է շնչառական խնդիրներ և ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հիվանդանոց տեղափոխելիս Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, հանկարծամահ է եղել։


Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր