Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով          Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու       ՄԻՊ հայտարարությունը կրոնական ազատությունների երաշխավորման առկա մտահոգությունների առնչությամբ    

26 ապր 2021 12:47

Իսկ ինչու 2018 թվականի ապրիլին նույնը չեղավ՝հրաժարական տված վարչապետը կարող է լինել պաշտոնակատար

Սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է, որ հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը, իսկ վարչապետը կառավարության անդամ է: Այս մասին լրագրողնրեի հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը, ում լրագրողները հիշեցրել էին Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի խոսքերը, որ հրաժարական տված վարչապետը չի կարող լինել պաշտոնակատար:

«Թե ինչու 2018 թվականի ապրիլին նույնը չեղավ, պետք է հարցնել այն ժամանակվա հրաժարական տված վարչապետին (Սերժ Սարգսյան)»,-ասաց նա:

Լրագրողները Եղոյանին հիշեցրեցին Փաշինյանի խոսքերը, որ դա ինքն ասել է իրավաբանների հետ խորհրդակցությունից հետո, հետևաբար՝ ինչպես է ստացվում, որ այն ժամանակ կարելի էր, հիմա՝ չի կարելի:

«Դա այն ժամանկվա վարչապետի հայեցողությունն է: Ցանկացած գործող վարչապետ, եթե չի ցանկանում լինել ժամանակավոր պաշտոնակատար, կարող է չլինել, որևէ մեկը չի ստիպում, որ լինի: Լավ կլինի, որ այդ հարցերն այդ Սահմնանդրությունը գրողներին էլ տաք»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նույնիսկ քրեական գործի հարց կարող է լինել, եթե հրաժարական տված վարչապետը շարունակի մնալ պաշտոնակատար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր