«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 ապր 2021 13:39

Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի պատրաստակամությանը, բայց մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը

«Յուրանքչայուր ապրիլի 24-ը յուրահատուկ օր է: Այս ապրիլի 24-ը՝ ետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը, հստակ և հատուկ միջազգային հնչողություն ունեցավ:  Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության արտահայտմամբ»,-Երևանում  Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գորերի նախարար Արա Այվազյանը:


Նա նշեց, որ Հայաստան էին ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ՝ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, եղան ուղերձներ միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում ամենաբարձր մակարդակով:


«Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական  անվտանգության առումով»,- ընդգծեց նախարարը:


Ա. Այվազյանն ասաց, որ ամբողջովին կիսում է ԱՄՆ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում:


«Ցեղասպանությունների կանխագելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է»,- ասաց ԱԳ նախարարը:


Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ պատրաստ է Թուրքիան  Հայաստանի հետ  հարաբերություններ հաստատել բարի դրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա, Արա Այվազյանն ասաց. «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք:


Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է  ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն:


Մենք անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր