Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

27 ապր 2021 11:11

Ահազանգ. Գողության նոր կրեատիվ սխեմաներ.զանգվածորեն գողանում են պետհամարանիշերը՝կորցրեցիր, չես կարող վերականգնել

Գործարար Դավիթ Մոյանը գրում է․


«Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։


Պարզվում է, ըստ օրենքի եթե մեքենայի 2 պետ. համարանիշները կորցրեցիր, ապա չես կարող վերականգնել, ստիպված պետք է նորից գնես։
Կրեատիվ գողերը գողանում են համարանիշները, թողնում են telegram հեռախոսահամար։ Զանգում ես, գրում են փրկագինը` համարանիշներիդ արժեքի 50%-ը։ Վճարումը կատարվում է Bitcoin-ի միջոցով։ Ապրիլի 24-ին նման ձևով գողացան արդեն 3-րդ ծանոթիս համարները։ Լավ էին հաշվարկել` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը բոլորը Ծիծեռնակաբերդում կլինեն։
 
Օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը կլուծի այդ հարցը և հնարավորություն կընձեռի 2 կորցրած համարների դեպքում վերականգնել համարները, իսկ ԱԱԾ-ն ակտիվ որոնողական աշխատանքներ է տանում, որ բռնի հանցագործներին - կմտածեիք դուք։ Но нет! 
Մեր իրականության մեջ Ոստիկանության տեսուչի անվրդով ձայնը ասաց` «բան չես կարա անես, ախպերս, լուչշե վճարես էտ 80,000֏։ Գիշերը մասիվները Լաաավ սրբել են»։
 
Կառաջարկեմ`
1) դրսում մեքենա կայանելուց հանել գոնե 1 հատը, կամ
2) պատվիրել կեղծ համարներ, օրիգինալները պահել։
3) ՃՈ կայքում FAQ բաժնում ավելացնել որ համարանիշների կորստի դեպքում իզուր տեղը չծանրաբեռնել թեժ գիծը, միևնույն է «լուչշե վճարեք»։ )))
Հ.գ. իսկ ձեզ նման դեպք հանդիպե՞լ է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր