Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը          ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ       Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին    

27 ապր 2021 13:47

Ահա այսպես հանձնվում և նվիրվում է Սյունիքը.Ալիևին է հանձնվել առավել մեծ տարածք այդ հատվածում և Սոսիների պուրակը հայտնվել է ադրբեջանական ապահով թիկունքում

Լուսանկարն իրոք արված է Սոսիների պուրակում։ Դա նախկին Հայկական ԽՍՀ տարածքում գտնված Հայաստանի Հանրապետության տարածք է։ Այն երբևէ չի եղել Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը.


«Երբևէ։ Դա արտացոլված է նաև Գուգլի քարտեզներում` որպես Հայաստանի ներկա մաս։ Նույն այն քարտեզում, որին հաճախ սիրում են հղումներ անել թե՛ ադրբեջանցիները և թե՛ մեր տեղական դավաճանները։
Ալիևները հրապարակել են լուսանկար` այդ տարածքից։


Իսկ դա նշանակում է, որ տարածքը նիկոլ փաշինյանը ոչ միայն նվիրել է Ալիևին, այլև նվիրել է ավելին։ Եթե պուրակը ուղիղ նոր և ապօրինի սահմանին լիներ` անվտանգության նկատառումներից ելնելով` Ալիևն այնուամենայնիվ չէր այցելի այդ վայր։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ալիևին է հանձնվել առավել մեծ տառածք այդ հատվածում և Սոսիների պուրակը հայտնվել է ադրբեջանական ապահով թիկունքում։


Ահա այսպես հանձնվում և նվիրվում է Սյունիքը` այսօրվա Հայաստանի սիրտը»։

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր