Գեներալները գուշացնում են Ֆրանսիայում հազարավոր զոհերով քաղաքացիական պատերազմի մասին

Նամակում ասվում է, որ իսլամիստները գրավում են Ֆրանսիայի շրջաններ և այնտեղ հակառակ երկրի սահմանադրության, հաստատում են իրենց սեփական կանոնները։
Գեներալները կարծում են, որ անգործությունը կարող է հանգեցնել սոցիալական «պայթյունի» և քաղաքացիական պատերազմի, որը կարող է հանգեցնել հազարավոր զոհերի:
Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության քաղաքական առաջնորդ Մարին Լը Պենը կիսվել է իրենց մտահոգություններով և զինվորականներին հրավիրել միանալ իր՝ Ֆրանսիայի համար մղվող պայքարին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը դատապարտել է գեներալների նամակը՝ այն համեմատելով 1961 թվաիկանին Ալժիրում ֆրանսիացի զինվորականների անհաջող հեղաշրջման հետ, որն առաջացավ աֆրիկյան երկրներին անկախություն տալու՝ Շառլ դը Գոլի որոշմամբ: