Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել       Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում    

27 ապր 2021 18:08

Ղրիմի սահմանների մոտ թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ է նկատվել, եղել են նաև ամերիկյան ու բրիտանական ԱԹՍ-ներ

Ղրիմի սահմանների մոտ թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ  է նկատվել: Այս մասին հայտնում է Defense Express-ը՝ հղում անելով Flightradar-ին, փոխանցում է Լենտան:

Այս պահի դրությամբ արդեն նույնականացված են ԱԹՍ-ի «պազիվնոն»՝ «12345678» և այն վայրը, որտեղից սարքն օդ է բարձրացել: Բացի դրանից, նկատված ԱԹՍ-ի արագությունը հասնում է 230 կմ/ժ-ի, ինչը բնորոշ է հենց թուրքական սարքին:

Թուրքական ԱԹՍ-ի գործողություններին հետևել չի հաջողվել, սակայն հայտնի է, որ նրա հետ միասին թերակղու մոտ աշխատել են նաև ամերիկյան 2 Global Hawk և բրիտանական RC-135W Rivet Joint ԱԹՍ-ներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր