Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

28 ապր 2021 11:18

Քո արյան մեջ դաշնակացականի,ԱՍԱԼԱ–ի,ՔԱԿ–ի վիրուս է շրջում, դու թուրքերի թշնամին ես. թուրք պատգամավորը սպառնացել է Փայլանին

Թվիթերում «թվիթային մենամարտ» է տեղի ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի և թուրք ազգայնամոլ գործիչ, պատգամավոր, «գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական կառույցի՝ Ազգայնական շարժում կուսակցության նախկին, իսկ այժմ ազգայնամոլական մեկ այլ կուսակցության IYI (Լավ) կուսակցության պատգամավոր Ումիթ Օզդաղի միջև։


Փայլանը նախ ապրիլի 24-ին գրել էր, որ «106 տարի անց էլ Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան պողոտաներով ենք քայլումԼ Թալեաթ փաշայի անվան դպրոցներ են այցելում մեր երեխաները։ Եթե Գերմանիայում էլ այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, Հիտլերի անվան դպրոցներում երեխաներ սովորեին, մենք կապրեինք այնպիսի Գերմանիայում, ինչպիսին այսօր Թուրքիան է», – գրել էր Փայլանը։


Դրան ի պատասխան թուրք Օզդաղը Փայլանին անվանել է «անդաստիարակ, սադրիչ մարդ». «Եթե գոհ չես, կորիր գրողի ծոցը։ Թալեաթ փաշան ոչ թե հայերին, այլ մեջքից խփողներին է քշել։ Կգա ժամանակը, որ դու է Թալեաթ փաշայի փորձը կզգաս ու պետք է զգաս», – գրել էր նա, որից հետո արժանացել էր անգամ իր համաքաղաքացիների բարկությանը (չնայած ազգայնամոլ գործչին պաշտպանողներն ավելի շատ էին)։


Այնուհետև Փայլանն այդ գրառմանը պատասխանեց հետևյալ կերպ. «Իմ ժողովրդին ոչնչացնող տեսակետի մնացորդն ասում է «էլի կանենք»։ Դուք խփել եք, մենք չե՞նք մահացել։ Մահացել ենք։ Բայց մնացածները չեն թողել արդարադատության պայքարը։ Ինձնից հետո էլ չեն թողնելու։ Այս երկրի խիղճ ունեցող մեծամասնությունը քո նման ֆաշիստի չեն թողել հրապարակը և դարձյալ չեն թողնի»։


Դրանից հետո Օզդաղը Փայլանին անվանել է «(Թուրքիայում) դաշնակցականի մնացորդ, ԱՍԱԼԱ–ի շարունակություն և PKK–ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) կողմնակից, որոնք հարյուր հազարներով թուրքերի են կոտորել։ «Քո արյան մեջ դաշնակացակ–ԱՍԱԼԱ–ՔԱԿ–ի վիրուս է շրջում, դու թուրք ազգի թշնամին ես», - Փայլանի հետ «մենամարտը» եզրափակել է Օզդաղը, որից հետո անդրադարձել է մի շարք թուրք և օտարազգի գործիչներին քննադատական գրառումներին՝ ուղղված իրեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր