Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

28 ապր 2021 13:25

Գնում ենք արտահերթ ընտրությունների, բնականաբար հաղթելու և Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու համար

«Ինձ համար բացարձակապես անընդունելի է այն քաղաքականությունը, որ երեք տարի շարունակ վարում է իշխանությունը՝ հասարակությանը յուրայինների ու ոչ յուրայինների բաժանելով, սև ու սպիտակներ մտցնելով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով իմքայլականների՝ սյունեցիներին ուղղված ելույթներին։


Պատգամավորը նշեց՝ հարց է առաջանում, թե ինչպես է պատահում, որ լավն են այն մարզերը, որտեղ Նիկոլ Փաշինյանին ծափերով են ողջունում, իսկ այնտեղ, որտեղ հնչում է իշխանությունների համար ոչ ցանկալի խոսք կամ գնահատական, միանգամից այդ մարզին և դրա բնակիչներին բացասական պիտակավորում են տալիս։


«Այդպես չի լինում, մենք ունենք մի հայրենիք, որտեղ ամեն քաղաքացի ազատ է իր կարծիքն արտահայտելու։ Ես բռնության կոչերը չեմ արդարացնում, բայց իշխանություններին կոչ եմ անում օբյեկտիվության սահմաններում լինել իրենց կոչերը հնչեցնելիս»,- նշեց նա։


Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե Սյունիքում ցույցերն ուղղորդված էին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման եկած երեխաներն էլ են ուղղորդված բերվել ու ստիպել ծափեր հնչեցրել։


Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Իվետա Տոնոյանը հայտնեց, որ իրենք գնում են արտահերթ ընտրությունների, բնականաբար հաղթելու և Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու համար։


«Պարոն Ծառուկյանն անձամբ հետևում է նախապատրաստական աշխատանքներին, և առանձին ոլորտների հետ կապված նախտընտրական հիմնադրույթներն առաջարկում է հենց ինքը»,- տեղեկացրեց նա։


Իսկ թե ովքեր կլինեն ԲՀԿ ցուցակում, Իվետո Տոնոյանն ասաց, որ դա որոշելու է ԲՀԿ քաղաքական խորհուրդը, որից հետո կներկայացնեն հանրությանը։


«ԲՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է հաղթելու համար, և կոալիցիա կազմելու հավանականության կամ անհավանականության հարց չի քննարկում։ Իսկ կոալիցիա կազմելու մասին մենք կխոսենք ընտրություններից հետո»,- ասաց նա։
Հարցին, թե որևէ դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ կհամագործակցի՞ ԲՀԿ-ն, Իվետա Տոնոյանը պատասխանեց նույն տեքստով. «Մենք գնում ենք հաղթելու, իսկ թե որքան վստահության քվե Նիկոլ Փաշինյանը կհավաքի, պարզ չէ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր