ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով          «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում       Նեթանյահուն հայտարարել է, որ զnրքերը Լիբանանից դուրս չի բերի    

28 ապր 2021 17:45

Էրդողանը՝ լուրջ խնդիրների առջև. Թուրքական առաջատար բանկերը դուրս են եկել նրա դեմ

Թուրքական 6 առաջատար բանկերը հրաժավում են ֆինասնավորել ջրանցքի շինարարությունը, որը պետք է շրջանցի Բոսֆորը: Այս մասին հայտնում է  Reuters-ը:

Այս նախագիծն առաջ է տանում երկրի նախագահ Էրդողանը:

Նման դիրքորոշման պատճառները քաղաքական են, էկոլոգիական ու ֆինասնական: Օրինակ ջրանցքի շինարարության պատճառով կարող են խնդիրներ առաջանալ Ստամբուլին խմելու ջուր մատակարարելու հարցում: Ստամբուլի ղեկավարն ու քաղաքացիները ոչ մեկ անգամ են դեմ հանդես եկել այս նախագծին:

Սպասվում է, որ 150 մետր լայնություն ու 25 մետր խորություն ունեցող ջրանցքի նախագիծն ավարտին կհասցվի 2023 թվականին: Նշվում է, որ պլանները կարող են տապալվել, եթե ընտրություններում Էրդողանի կուսակցությունը պարտվի:

Այս նախագծի ամբողջ արժեքը 2019 թվականին գնահատվել է 13 միլիարդ դոլար:

Քանի որ բանկերը հրաժարվել են ֆինանսավորել, դա կարող են անել պետական կառույցները և արտասահմանյան ներդրողները, գրում է գործակալությունը:

Նախագծով անհանգստացած են նաև ռուսական իշխանությունները: Նրանք մտավախություն ունեն, որ այդ ջրանցքը կարող է չհայտնվել Մոնտրեի կոնվենցիայի տակ, որը սահմանափակում է Բոսֆորով արտասահմանյան ռազմական նավերի մուտքը Սև ծովի ջրեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր