Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

28 ապր 2021 16:40

Ավազակություն Ազատության հրապարակում. Զանգելու պատրվակով խնդրել է բջջայինը, մերժում ստանալով դանակահարել է

Ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատության հրապարակում երկու հոգի դանակով սպառնացել են իր ընկերոջը և գողացել բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19.20-ին 16-ամյա պատանին երկու ընկերների հետ եղել են Ազատության հրապարակում, երբ նրանց է մոտեցել մի անծանոթ երիտասարդ և զանգելու պատրվակով խնդրել բջջային հեռախոսը: Մերժում ստանալուց հետո վիճաբանություն է սկսվել նրանց միջև, որի ընթացքում երիտասարդը դանակով խփել է պատանիներից երկուսի ձեռքերին, ապա դանակի սպառնալիքով հափշտակել մյուս պատանու բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հանցարարքը կատարողի ինքնությունը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 27-ին 17-ամյա կասկածյալը ներկայացել է Նոր Նորքի բաժին, որտեղից ներկայացվել է Կենտրոնական բաժին և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր