ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

29 ապր 2021 10:17

Քաղաքացին մահացել է, բայց 2 օր անց «ստացել» է «պրոթեզի կոշիկներ»․«Ժողովուրդ»

««ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ տրամադրելու գործընթացում որոշ անհամապատասխանություններ են հայտնաբերվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին 2019 թվականի օգոստոսի 10-ին մահացել է, բայց երկու օր անց «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է թվով 2 հատ «պրոթեզի կոշիկներ»՝ 27 հազար դրամ արժողությամբ:

Բացի այս, պարզվել է, որ Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական ենթահամակարգում կա շահառուի կողմից 2019 թվականի օգոստոսի 12-ին (երբ մահացած է եղել) լրացված դիմում՝ աջակցող միջոց ստանալու վերաբերյալ, և շահառուի անձնական քարտ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ արձանագրվել է թվով 67 դեպք, երբ շահառուները աջակցող միջոցները ստանալիս, ըստ համակարգի տվյալների, բացակայել են ՀՀ տարածքից:

Մասնավորապես, թվով 40 շահառու, որոնք ՀՀ սահմաններից դուրս են եկել մինչև 2019 թվականը, նշված տարեթվին ստացել են աջակցող միջոցներ: Իսկ թվով 27 շահառու, որոնք 2019 թվականի ընթացքում կատարել են սահմանահատումներ, աջակցող միջոցները ստանալու օրվա դրությամբ չեն գտնվել ՀՀ տարածքում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր