Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

29 ապր 2021 13:12

Անդրանիկ Քոչարյանն արգելեց հեռուստաալիքի օպերատորին ռուսերեն խոսել

Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Այս մասին ապրիլի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին ասաց դրա ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի օպերատորին, ով աշխատանքի պահին նստեց աթոռին, որը, ըստ Քոչարյանի, նախատեսված է պատգամավորների համար: Ընդ որում, չպարզաբանեց, թե ուր է կորել ինքը՝ պատգամավորը:

Օպերատորը նկարահանում էր նիստը, երբ Քոչարյանը մոտեցավ նրան՝ պահանջելով նստել լրագրողների համար նախատեսված աթոռին:

Օպերատորը փորձեց բացատրել, որ նա պարզապես անում է իր գործը, սակայն նրա դիրքորոշումը չլսվեց: «Հիմա ի՞նչ, ես պետք է դադարեցնե՞մ հանձնաժողովի նիստը: Կանգնեք այնտեղ, որտեղ ձեզ թույլատրված է կանգնել»,- բարձր ձայնով ասաց պատգամավորը:

Դրան ի պատասխան օպերատորն անցավ ռուսերենի: Դա, ըստ ամենայնի, ավելի է վրդովեցրել Քոչարյանին, ով շտապեց նախատել ԶԼՄ-ի ներկայացուցչին: «Հայաստանում պետական լեզուն հայերենն է»,-անսպասելիորեն ասաց Փաշինյանի մարտական ընկերը՝հավանաբար«մոռանալով», որ հայոց լեզվի պետական կարգավիճակը չի պարտավորեցնում քաղաքացիներին եւ ոչ նույնիսկ պաշտոնատար անձանց խոսել միայն այդ լեզվով: Ապա նա հավելեց, որ «հոսանքազրկում է բոլոր նրանց, ում չի սիրում»: Պատգամավորը նրան առաջարկեց գալ ու նստել պատգամավորի աթոռին միայն ընտրություններին մասնակցելուց հետո: «Թող ընտրությունների միջոցով, չգիտեմ ինչ ցուցակով, գա»,-ասաց Քոչարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր