Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է       Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո    

29 ապր 2021 18:35

Վաշինգտոնը Անկարային կոչ է անում հրաժարվել ռուսական զենքի ու ռազմական տեխնիկայի հետագա գնումներից՝ խուսափելու համար պատժամիջոցներից

Վաշինգտոնը Անկարային և նրա այլ օտարերկրյա դաշնակիցներին ու գործընկերներին կոչ է անում հրաժարվել Ռուսաստանից զենքի և ռազմական տեխնիկայի հետագա գնումներից: Այս մասին օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված իրավիճակը։

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան կկարողանան առաջ շարժվել այս հարցում: «Այնուամենայնիվ, ապագայի համար շատ կարևոր է, որ Թուրքիան և այդ հարցում բոլոր դաշնակիցներն ու գործընկերները խուսափեն ռուսական զենքի հետագա գնումներից, ներառյալ՝ լրացուցիչ Ս-400 համալիրները, ինչը Ռուսաստանին տալիս է եկամուտ, հասանելիություն և ազդեցություն: Ռուսաստանի պաշտպանական կազմակերպությունների հետ ցանկացած նշանակալի գործարք կարող է հայտնվել CAATSA-ի (Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին) օրենքի ազդեցության տակ: Եվ սա առանձին է արդեն կիրառված պատժամիջոցներից»,- ասել է Բլինքենը:

Նա նշել է, որ Վաշինգտոնը հստակ արտահայտում է իր տեսակետները Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Չնայած այս ամենին՝ ԱՄՆ-ը ձգտելու է անվտանգության ոլորտում պահպանել կապը Թուրքիայի հետ: «Բայց մենք կշարունակենք համագործակցել Թուրքիայի հետ ընդհանուր առաջնահերթությունների շուրջ, երկխոսություն վարել այն ոլորտների վերաբերյալ, որտեղ տարաձայնություններ կան»,- ասել է Բլինքենը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելը ուղղակիորեն հակասում է 2016-ին Վարշավայում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստանձնած պարտավորություններին: «Մասնակիցները պայմանավորվել էին կրճատել, այլ ոչ թե ընդլայնել կախվածությունը ռուսական տեխնոլոգիայից»,- հիշեցրել է պետքարտուղարը:

«Ս-400-ի ձեռք բերումը վտանգում է Միացյալ Նահանգների, ինչպես նաև դաշնակիցների, անձնակազմի ռազմական տեխնոլոգիաների անվտանգությունը, խարխլում է ՆԱՏՕ-ի ամբողջականությունը, որի մեջ և՛ Թուրքիան, և՛ ԱՄՆ-ն ուժեղ մասնակից են: Այն նաև զգալի ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում Ռուսաստանի պաշտպանական հատվածին, Ռուսաստանին տրամադրում է մուտք դեպի Թուրքիայի զինված ուժեր, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերություն»,- հավելել է նա։

Բլինքենը մերժել է իրավիճակը կարգավորելու հնարավորությունը, ինչպիսին կիրառվել է նախկինում ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ`Հունաստանի կողմից Ռուսաստանից Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու դեպքում: «Սրանք շատ տարբեր իրավիճակներ են, շատ տարբեր օրինակներ»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նա բացատրել է, որ որոշ նման գործարքներ կնքվել են Ռուսաստանի հետ ԱՄՆ-ում CAATSA-ի ուժի մեջ մտնելուց առաջ, հետևաբար, չեն կարող համարվել նույնական Անկարայի կողմից Ս-400-ի գնմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր