Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

29 ապր 2021 14:38

Տեսանյութ.Փաշինյանը երբեք չի պախկվել...թուրքն էլ ինձ չի կարա գողանա

Մեր գերխնդիրը մեր բանակը, մեր ներքաղաքական վիճակը կարգավորելն է: Տեսեք, Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը կվերցնի: Մեզ դա ինչ-որ ազդակ չի տալի՞ս, մենք պետք է պառկենք ու սպասենք, թե երբ ինչ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասուն Միքայելյանը:


Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Փաշինյանը խոսում է կեցվածք փոխելու մասին, Միքայելյանը լրագրողին հորդորեց նախ սեփական կեցվածքը փոխել. «Դու հլը քո կեցվածքը փոխի, նոր Փաշինյանից հարց տուր»:


Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, Միքայելյանը նշեց, որ ճիշտ կլիներ, եթե սյունեցիները հավաքվեին ու իրենց հարցերը բարձրացնեին, ոչ թե անեին այն, ինչ արեցին՝ հայհոյանքներ, խուլիգանություն:
Նիկոլ Փաշինյանը երբեք չի պախկվել, ժողովրդի մեջ է եղել,ասաց Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ինչու նա չկանգնեց, սյունեցիների հետ չխոսեց՝ դրա փոխարեն նախընտրելով թաքնվել:


Հարցին, թե որտեղ է Փաշինյանը թաքնվել նոյեմբերի 9-ից հետո, Միքայելյանն ասաց, որ պրովոկացիոն հարցերի չի պատասխանի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր