Ամենայն հավանականությամբ կլուծվի գերիների հարցը. Նիկոլը պարզապես Ալիեւին խնդրել է մի քիչ էլ իր մոտ պահել գերիներին

Սրանք արտահերթ ընտրություններին ընդառաջ պարարտանյութ են՝ PerfectTV-ներով ակոսված փուխր ուղեղները նախապատրաստելու նախընտրական լկտի ստերը մարսելու համար։
Հիմա Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի դժվար է լինելու մարդկանց «ապագայով» հիմարացնել, քան երեք տարի առաջ, քանի որ այն ժամանակվա որեւէ խոստում նա չի կատարել։ Իհարկե, կրկին շեշտը դրվելու է «նախկինների» վրա, իսկ ՀՀԿ-ի մասնակցությունը եւ «նախկինների» երկրորդ բեւեռի ստեղծումը զուտ տեխնիկապես դժվարեցնելու այդ հնարքը։ Այս տրամաբանության դիդակտիկ ապահովման համար մեկ-երկու «դղյակ» կխլեն, որոնք ընտրություններից հետո համապատասխան կաշառքի դիմաց ետ կվերադարձնեն։
Ամենայն հավանականությամբ կլուծվի գերիների հարցը։ Շատ զարգացումներ հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես Իլհամ Ալիեւին խնդրել է մի քիչ էլ իր մոտ պահել գերիներին, որպեսզի նախընտրական շրջանում վերադարձնի։
Մի քիչ էլ ասֆալտ կանեն, ու կարծես թե՝ վերջ, չի երեւում, թե էլ ինչ դրական հնարքներ ունի պահած Նիկոլ Փաշինյանը։
Մնացածը լինելու է լաչառությունը, սուտը, բռնությունները, լցոնումները, քվեների կեղծ հաշվարկը՝ «նախկիններից» ժառանգած սովորական հավաքածուն, որը հիմա արվելու է «ժողովրդի» անունից։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջ