Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում          Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»    

30 ապր 2021 13:18

Փաստաբանը լուծում է առաջարկում ավտոմեքենաների «թանկ» համարանիշների գողության դեմ պայքարի համար

Ոստիկանությունը պարտավոր է ոչ միայն բացահայտել հանցագործությունները, այլ նաև նախականխել և կանխել դրանք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջերս տարածված հանցագործություն է ավտոմեքենաների «թանկ» համարանիշների գողությունը։ Քանի որ դրանք գողանալու դեպքում նույն համարանիշները ոստիկանությունը չի վերականգնում, ուստի քաղաքացին ստիպված կատարում է հանցագործների պահանջը՝ վճարում է նրանց համարանիշի կես գինը, որպեսզի վերադարձնեն այն։

Մինչ օրս ոստիկանությունը լուծում չի գտել այդ հարցին, այնինչ լուծումը շատ հեշտ է՝ պետք է նույն թվերով, բայց այլ տառերով համարանիշ հատկացնել քաղաքացուն, որպեսզի նա կարիք չունենա վճարել հանցագործին, որի դեպքում էլ այլևս իմաստ չի լինի գողանալ դրանք։

Հ.Գ. Իմաստ չկա պատճառաբանել, թե միշտ չէ, որ համապատասխան համարանիշներ առկա են, քանի որ շատ հեշտորեն կարող եք նոր տառերով ռեզերվային համարանիշներ ստեղծել հատուկ այդ դեպքերի համար։

Մի փոքր կաշխատեք, բայց մեծ օգուտ կտաք։

Լավ կլիներ, որ ֆեյսբուքյան ընկերներս (լրագրողներ, պատգամավորներ և պաշտոնատար անձինք) այս կարծիքը հասցնեն իրավասու մարմիններին։

Ոստիկանությունը պարտավոր է ոչ միայն բացահայտել հանցագործությունները, այլ նաև նախականխել և կանխել դրանք։ Վերջերս...

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր