Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

03 մայիս 2021 12:33

Թուրքիայի ազատությունը, տարածաշրջանային հավակնությունները կսահմանափակվեն Ջո Բայդենի կառավարման տարիներին

«Արտաքին քաղաքականության մեջ մանևրելու Թուրքիայի ազատությունը, հավանաբար, զգալիորեն կսահմանափակվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարման տարիներին»,- այս մասին ասում է Եվրահանձնաժողովի ընդլայնման նախկին գլխավոր տնօրեն, Ջոնս Հոփքինսի համալսարանի Բոլոնիայի կենտրոնի Եվրոպական հանրային քաղաքականության բաժնի ակադեմիական ղեկավար Մայքլ Լեյը՝ հունական «Կատիմերինի»-ի հետ հարցազրույցում։


Լեյը բացատրում է Անկարայի տարածաշրջանային հավակնությունների նոր սահմանները, հետ-Էրդողանական դարաշրջանում Անկարայում արևմտամետ փոփոխության հավանականությունը և Եվրամիության կողմից Թուրքիայի նկատմամբ առավել քննադատական դիրքորոշում ունենալու հավանականությունը:


Պատասխանելով Ուկրաինայում իրավիճակի սրման մասին հարցին՝ Լեյը կանխատեսում է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև շատ ավելի մեծ լարվածություն, քան մինչ այժմ եղել է։


«Թրամփի լուռ համաձայնությամբ Թուրքիան փորձեց խաղալ տարածաշրջանային տերության դեր, սերտ կապեր ունենալով Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ. խաղալ իր սեփական խաղը, շատ զգալի չափով: Նրանք Թրամփի վարչակազմի օրոք դա անելու մեծ հնարավորություն ունեին: Բայդենը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի քննադատական կլինի: Եթե Թուրքիան շարունակի տեղակայել С-400-ները և հավատա, որ կարող է ճնշում գործադրել Վաշինգտոնի և Բրյուսելի վրա Ռուսաստանի հետ այսպիսի ռազմական ներգրավվածության միջոցով, ապա նա, ամենայն հավանականությամբ, կհիասթափվի: Կլինի սուր արձագանք»,-ասում է Լեյը։


Լեյը պնդում է, որ ԱՄՆ նոր վարչակազմի ձգտումը՝ ԵՄ-ի հետ սերտ համաձայնեցումը Թուրքիայի հարցում, կարևոր նշանակություն ունի իր ավելի լայն ռազմավարության մեջ՝ վերականգնելու անդրատլանտյան դաշինքի արժեքները և օգտագործելու իր ուժը՝ Ռուսաստանի և Չինաստանի նման խոշոր ավտորիտար խաղացողների հետ գործ ունենալիս:


«Այս երեք դեպքերից յուրաքանչյուրը տարբեր է. բայց դրանք բոլորը մարտահրավեր են առաջացնում և՛ Վաշինգտոնի, և՛ Բրյուսելի համար, թե ինչպես համատեղել օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ավելի պրագմատիկ մոտեցման հետ», - բացատրում է նա:


Կարճաժամկետից միջնաժամկետ դիտելով՝ նա Արևելյան Միջերկրական ծովում և Կիպրոսում քիչ առարկայական առաջընթաց է ակնկալում։


«[Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանի արտաքին քաղաքական ժեստերից շատերն այժմ կապված են 2023 թ. ընտրությունների հետ. նա չի ցանկանում, որ իրեն անցնեն աջ-ազգայնականները»,-ասում է Լեյը։


Էրդողանից այն կողմ, կա՞ ավելի արևմտամետ ղեկավարության ողջամիտ հույս հարցին, Լեյը պատասխանում է, որ դեռ վաղ է ասել։


«Վերջին տարիների խնդիրներից մեկն այն է, որ ընդդիմությունը զգալիորեն թուլացել է, լինի դա Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) լիդերների բանտարկության պատճառով, կամ այն պատճառով, որ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) ապացուցեց, որ ավելի ազգայնական է և պակաս սոցիալ-դեմոկրատական, քան մենք կարող էինք հույս ունենալ:


Առայժմ չեմ տեսնում, որ կա մի առաջնորդ, որը կդիմի թուրքական հասարակության առավել արևմտամետ հատվածներին: Բայց վաղ թե ուշ այդպիսի մեկը կհայտնվի, և դա ավելի հավանական է, քան այն, որ տեղի կունենա ավելի ժողովրդավարական և հավասարակշռված կառավարման ձևի վերադարձ: Դեպի ավտորիտարիզմ ներկա սահքը, որը սերտորեն կապված է անձամբ Էրդողանի հետ, կփոխվի, ինչպես նաև տարածաշրջանային տերության դեր խաղալու հակումը»,-ասում է Լեյը։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր