Տեսանյութ.Հերոսի հեր եմ, էն կոմ գնա,տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է, հիմա չեմ կարողանում ազգանուն տալ նրա նորածին երեխային
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2021/05/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA-6.jpg)
Նա նշում է, որ արդեն մի քանի ամիս է չի կարողանում հասնել հարցի լուծմանը:
«Դատավորին կաշառած փողներն եմ ուզո՞ւմ կտակել իմ երեխուն: Իմ ունեցվածքն եմ ուզում կտակել իմ ժառանգին, խի՞ են քարշ տալիս դատարաններով, խի՞ են մերժում, որ չի հասցրել ԶԱԳՍ ընկնի՞»,- ասում է տղամարդը:
Բողոքող քաղաքացին նշում է, որ այսքան ամիս հանգիստ նստել է, բայց հերիք եղավ, եթե առաջիկա երկու օրերին հարցը չլուծվի, արդեն դատավորների անուններ կհայտարարի:
Նրան մոտեցան ոստիկանները, առաջարկեցին մտնել կառավարության ընդունարան՝ խնդիրը ներկայացնելու համար: