ՌԴ -ն պիտի այնքան զգույշ լինի, այլապես Հայաստանն այնքան սահուն կանցնի արևմտյան գոտի, որ Կրեմլում անակնկալի կգան          Վանեցյանն աղմկահարույց հայտարարություններ արեց ԱԱԾ նախկին տնօրենի մասին.Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը       «Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել    

04 մայիս 2021 11:24

Տեսանյութ.Ինչ-որ ֆսսոց եկավ հետևիցս․Արծրուն Հովհաննիսյանը խաբելու համար պետք է պատժվի

Այսօր՝ ԱԺ նիստում, անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ կոշտ բառերով հանդես եկավ, ինչի համար իմքայլական Բաբկեն Թունյանը Պետրոսյանին հիշեցրեց ԱԺ բաց դռների շրջանակներում նիստին հետևող աշակերտների մասին։ Պետրոսյանը նշեց, որ հենց երեխաներն այդ ամենը պետք է լսեն։ Այնուհետև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գևորգ Պետրոսյանին զգուշացրեց, որ իր ելույթի ժամանակը սպառվել է, սակայն Պետրոսյանը շարունակեց ելույթ ունենալ։ «Ինչ-որ ֆսսոց եկավ հետևիցս»,- թեքվելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղղությամբ՝ ասաց Պետրոսյանը։
***
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն  հայտարարեց, որ այն պետական պաշտոնյաները, ովքեր ապատեղեկատվություն են տարածում, պետք է պատժվեն։

«Էսօր բարձրաստիճան պաշտոնյաները, ամոթը գրպանած, հելնում են և ժողովրդին սխալ տեղեկատվություն են մատուցում։ Քրեական օրենսգրքում նման պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել այդպիսի ստախոսների գործունեությունը։ Ես հիմա անուն պետք ա տամ, բայց, խնդրում եմ չընկալեք որպես անձի համար կարվող նախագիծ։ Խոսքը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի մասին է, ով 43 օր խաբեց, ասեց՝ հաղթում ենք, հետո հանկարծ վերջին օրով պարզվեց՝ պարտվում ենք, ի՞նչ հաղթանակ: Նման ապատեղեկատվություն մատուցողները պիտի պատժվեն»,- հայտարարեց Պետրոսյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր