Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է       Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»    

06 մայիս 2021 14:29

Քիմ Քարդաշյանը կարող է օրենքի հետ խնդիրներ ունենալ, նրա անունը շոշափվում է արվեստի գործի մաքսանենգության գործում

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կարող է օրենքի հետ խնդիրներ ունենալ հին հռոմեական արձանիկի պատճառով, որը 2016թ․-ին մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Իտալիայից։ 


Daily Mail-ի հաղորդմամբ՝ 2016թ․-ին Իտալիայից անօրինական կերպով հին հռոմեական արձան են դուրս հանել, որը թվագրված է մեր թվարկության առաջին կամ երրորդ տարով։ Այն ներկայացնում է կնոջ կազմվածքի մի հատված։ 



Արձանիկը փորձել են ԱՄՆ տեղափոխել այն շրջանում, երբ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը (զույգն այժմ ամուսնալուծության փուլում է) մասշատաբային վերանորոգում են սկսել իրենց առանձնատանը, իսկ ինտերիերի բելգիացի հայտնի դիզայներ Ակել Վերվորդտն այդ ժամանակ համագործակցել է նրանց հետ։   


Քարդաշյանը հերքում է իր առնչությունը մաքսանենգությանը։ Նա նշում է, որ չի գնել արձանիկը եւ առհասարակ դրա գոյության մասին իմացել է միայն հիմա եւ որ իր անունը կարող էր օգտագործվել առանց թույլտվության։


Արձանիկի հստակ արժեքը հայտնի չէ, սակայն այն շարքի մաս է կազմում, որը բաղկացած է անտիկվարիատից, ժամանակից կահույքից եւ դեկորի իրերից, որոնք ընդհանուր արժքը կազմում է մոտ 746 հազար դոլար։


Վերդվուրդտը հայտարարել է, որ արժեքավոր իրը ձեռք է բերել 2012թ․-ին Փարիզի Galerie Chenel-ից, սակայն ԱՄՆ իշխանությունները վստահ են, որ երկիր է բերվել այլ արձանիկ, որն անօրինական կարգով է ստացվել։ Իտալիան պահանջում է այն հայրենիք վերադարձնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր