Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 մայիս 2021 10:28

Փաշինյանն անհանգիստ է, իրենից ամենաշատ ձայն տանող ուժը լինելու է հենց Մարուքյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Անզեն աչքով էլ նկատելի է, որ գնալով Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի նյարդային է արձագանքում խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին ու հարցադրումներին:


Ավելին, նա վերջին շրջանում զգալի քարոզչական ռեսուրս է ներդնում՝ Էդմոն Մարուքյանին ու իր թիմին վարկաբեկելու, սևացնելու համար: Ընդ որում, թե՛ «քայլող» պատգամավորների միջոցով, թե՛ տեղեկատվական հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում՝ կիրառելով նաև ֆեյքային հարձակումներ: Իրականում Փաշինյանի նման պահվածքը բավականին ուշագրավ հիմքեր ունի:


«Փաստ» թերթի տեղեկություններով, ներքին հարցումները և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՔՊ-ն և ԼՀԿ-ն հիմնականում պոտենցիալ նույն ընտրողների դաշտում են, և այստեղ Փաշինյանից ամենաշատ ձայն տանող ուժը լինելու է հենց Էդմոն Մարուքյանը: Նախ՝ պետք է հաշվի առնել, որ նրանք միասին եղել են «Ելք» դաշինքում, մյուս կողմից՝ ըստ ուսումնասիրությունների, ԼՀԿ-ն ներկայումս դիտարկվում է որպես յուրատեսակ երրորդ բևեռ:


Հենց այլընտրանքային ուժի գործոնն էլ մեծապես նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում էլ վերջինս չի կարողանում թաքցնել իր անհանգստությունները, ընդ որում, ոչ միայն իր պահվածքով, այլև վերը նշված հարձակումներով»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր