Արմավիրի մարզում թեյնիկի եռացած ջուրը լցվել է 2-ամյա երեխայի վրա, նրա վիճակը ծանր է          Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրшվորների մեջ կան երեխաներ       Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ    

10 մայիս 2021 13:09

Եռաբլուրում զոհվածի հայրը թքել է Սասուն Միքայելյանի՝ իրեն պարզած ձեռքին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տհաճ միջադեպ է տեղի ունեցել Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի հետ:

Մայիսի 8-ին, Եռաբլուր կատարած այցի ժամանակ, Սասուն Միքայելյանը որոշել է այցելել նաև Արցախյան երկրորդ պատերազմում զոհված տղաների գերեզմաններին:

Նա մոտեցել է շիրիմներից մեկին, որտեղ ծնողները սգալիս են եղել իրենց որդու մահը:

NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ, Սասուն Միքայելյանը ձեռքը մեկնել է ծնողին՝ վերջինիս ձեռքը սեղմելու համար, սակայն զոհվածի հայրն իր ձեռքը ոչ միայն նրան չի տվել, այլև թքել է Սասուն Միքայելյանի ձեռքին:

ԵԿՄ նախագահի կողքին գտնվողներից մի երկուսը, հավանաբար հաշվեհարդար տեսնելու միտումով, կտրուկ առաջ են նետվել դեպի զոհվածի հայրը: Սակայն Միքայելյանը հետ է շրջվել և հեռացել՝ հասկացնելով, որ գան իր հետևից ու հանգիստ թողնեն ծնողին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր