Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

11 մայիս 2021 10:16

Արցախում կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանից վերջապես ձերբազատվելու համար․«Փաստ»

«ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների օրակարգը չէր կարող դուրս մնալ Արցախի հանրության ուշադրությունից, և հենց դրանով պայմանավորված՝ այնտեղ ուշի ուշով հետևում են հայաստանյան գործընթացներին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում բավականին լավատեսությամբ են տրամադրված Հայաստանում նախատեսված արտահերթ ընտրություններին՝ համարելով, որ դրանով կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանից վերջապես ձերբազատվելու համար:

Չնայած Արցախի իշխանություններն ու առաջին հերթին Արայիկ Հարությունյանը, այդ իրավիճակով պայմանավորված, մտահոգություններ ունեն, որովհետև ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ուղղակիորեն կասկածի տակ է դրվելու նաև իրենց իշխանությունը, այդուհանդերձ, Արցախի իշխանությունները դեռևս զերծ են մնում ՀՀ իշխանություններին լուրջ աջակցություն ցուցաբերելուց:

Նրանք մտահոգություն ունեն, որ Հայաստանի իշխանություններին հրապարակային աջակցությունը կարող է Արցախի ներսում ներքաղաքական նոր զարգացումներ առաջ բերել, իսկ ստեղծված զգայուն իրավիճակում դա կարող է նրանց համար ճակատագրական լինել:
Թե ինչ վերջնական որոշում կկայացնեն Արցախի իշխանությունները, կերևա առաջիկա օրերին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր