Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

13 մայիս 2021 12:06

Ալիևը Շուշիում նոր մզկիթի հիմք է դրել.մզկիթի ճարտարապետությունն արտացոլում է 8 թիվը, որը կապված է նոյեմբերի 8-ի`Շուշիի «ազատագրման» օրվա հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  դավադրաբար թշնամուն հանձնված հայոց Շուշի բերդաքաղաքում մասնակցել է նոր մզկիթի հիմնարկեքի արարողությանը:


Թշնամական երկրի ղեկավարը ժամանել էր Շուշի՝ մասնակցելու «Խառըբյուլբյուլ» կոչվող երաժշտական փառատոնին: Նա ասել է, որ մզկիթի ճարտարապետությունն արտացոլում է 8 թիվը, որը կապված է նոյեմբերի 8-ի`Շուշիի «ազատագրման» օրվա հետ:


«Պատահական չէ, որ մենք ընտրել ենք հիմքը դնելու ամսաթիվը: Իսլամական աշխարհը վաղը նշելու է Ռամադանի սուրբ տոնը: Ես շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին տոնի առթիվ: Տոնի նախօրեին հին Շուշա քաղաքում նոր մզկիթի հիմնարկեքը մեծ պատմական և խորհրդանշական բնույթ ունի»,- շեշտել է Ալիևը՝ հավելելով, որ մզկիթը կառուցվում է այնպիսի բարձր տեղում, որ երևա քաղաքի ցանկացած տեղից։


Նշենք, որ Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին հենց այդպիսին էր՝ երևում էր քաղաքի ցանկացած տեղից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր