Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

13 մայիս 2021 17:17

Տեսանյութ.Իսրայելական հրթիռը խոցել է Գազայի հատվածում գտնվող թուրքական պետական հեռուստատեսության՝ TRT ընկերության գրասենյակները

Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող թուրքական պետական հեռուստատեսության՝ TRT ընկերության գրասենյակներին: Այս մասին հայտնել է TRT Arabi-ի պաշտոնական ներկայացուցիչ Օղուզ Էսերը:

Ըստ նրա՝ հրթիռներից մեկը հարվածել է TRT Arabi-ի Գազայի գրասենյակին. հայտնում է Sabah թերթը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրվանից իսրայելական բանակը և Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան խմբավորումները շարունակում են փոխադարձ հրթիռային հարձակումները, որոնք հաջորդել են մայիսի սկզբին տեղի ունեցած անկարգություններին Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում, որտեղ վիրավորվել էր ավելի քան 700 պաղեստինցի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր