«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

14 մայիս 2021 10:00

Ադրբեջանը կուրացած է իր ռազմական հաջողությամբ.մինչև որտեղ ենք պատրաստ զիջել անկուշտ թշնամուն.«Հայաստանի Հանրապետություն»

«Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ի առավոտյան մուտք են գործել Սյունիքի մարզի Սև լճի տարածք։ Ըստ էության, դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի հետ հնարավոր չէ խաղաղ բանակցային, դիվանագիտական ճանապարհներով գտնել լուծումներ, առավել ևս հիմա, երբ Ադրբեջանը կուրացած է իր ռազմական հաջողությամբ։




Սյունիքի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ կարևորագույն հարցերից մեկը մեր պետության և ազգաբնակչության, հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար անվտանգության գոտու ստեղծումն է։ Մարդկանց խաղաղ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը անհնար է ապահովել, եթե մի քանի հարյուր մետրի վրա բարձրացված է ադրբեջանական դրոշը կամ անզեն աչքով կարելի է տեսնել նրանց զինվորներին։


Ի վերջո, ինքներս մեզ պետք է հարց տանք, թե որն է մեր կարմիր գիծը, որից հետո անշրջելիության մեխանիզմն է գործելու, մինչև որտեղ ենք պատրաստ զիջել անկուշտ թշնամուն՝ ո՞ր գյուղը, քաղաքը, բակը, տունը։ Եթե մենք ցանկանում ենք գոյություն ունենալ որպես պետություն, որպես ազգ, ապա այլընտրանք չունենք քան հույսը դնել զենքի և Հայոց բանակի վրա»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր