Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

14 մայիս 2021 11:18

Էս իշխանությունները Արցախը չեն հանձնել, այսօր էդ զոհերով էդքան մի մարդկանց խեղաթյուրեք, դարձրեք մա­տի փաթաթան,էթան փող առնեն, հետո լացեն

««Իրավունքի» զրուցակիցն է Հանրապետական կուսակցության կազմում երեք անգամ ԱԺ պատգամավորի պաշտոնը վայելած, իսկ այսօր Արցախը հանձնած, հինգ հազար և ավելի զոհեր տված իշխա­նություններին «ազնվագույն» հա­մարող Աշոտ Աղաբաբյանը: Նրանից փորձել ենք հետաքրքրվել՝ արդյոք նա մոռացե՞լ է, որ ինքը ևս ներկա իշխանավորների ասած՝ «նախկիններից» է, թե՞ իրեն ևս համարում է «ազնվագույն»: Նախկին պատգա­մավորը նախ չցանկացավ մեր հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով.


«Չեմ ուզում որևիցե հարցի պատասխանել, որովհետև էն, ինչ-որ ասել եմ, ասել եմ արդեն, տարածված ա, դրանից ավել բան չկա:


- Պարոն Աղաբաբյան, իշխանու­թյունները նախկիններին մեղադրում են թալանի, կեղեքման մեջ: Դուք ևս նախկին եք, Դուք...


-Հասկացա, ես նախկին չեմ, ես միշտ առաջին եմ, ես իմ ժողովրդի հետ եմ, ոչ մեկի հետ ինձ հանկարծ չկապեք:


-Բայց Դուք ՀՀԿ-ի օրոք եք, չէ՞ եղել պատգամավոր:


-ՀՀԿ-ի հիմնադիրներից եմ ես, էս խա­ժամուժը ով ա, ես չեմ իմանում:


-Նո՞ր հասկացաք այդ մասին:


-Ի՞նչ ես ուզում, աղջիկ ջան:


-Ուզում եմ ասել, օրինակ «Հրազդան» մարզադաշտը ո՞ւմ օրոք սեփականացրիք:


-Ես չեմ համարվում նախկին, Իլոնա ջան, նորից եմ կրկնում: Ստադիոնն էլ սեփականաշնորհել եմ, բայց կարո՞ղ ա մե­քենա է, որ քշեմ, տանեմ տուն: Էդ ստադիոնը իմ ամբողջ երեսուն տարվա կյանքը կերել է, դե թող գան, իրենք պահեն:


-Պարոն Աղաբաբյան, Դուք այն ան­ձանցից եք, որը ժամանակին ամենաշատն էր իշխանություններին դրական լույսի ներքո ներկայացնում, բայց 2018 թվակա­նին ամենաեռանդուն ձևով սկսեցիք քննադատել: Այդ դեպքում, երբ ՀՀԿ-ի մոտ 20-ամյա իշխանության օրոք եք ամեն ինչի հասել:


-Եթե ես մի տեղ տեսնում եմ, որ թալան ա գնում, բնականաբար, պետք է հրաժար­վեմ: Ես ոչ մի բան չեմ գողացել, եթե նման քայլի գնացած լինեի, նո՞ր էին ինձ նստեց- րել:


-Իսկ երբ ՀՀԿ-ի ֆրակցիայից էիք, Ձեր ասած թալանը չէի՞ք տեսնում:


-Տեսնում էի, քննադատում էի, բա դրա համար էլ նախկիններն ինձ բանկրոտի հասցրին: Առանց քննադատության ո՞նց ինձ էսօրը կգցեին, ես իրենց ի՞նչ եմ արել, սխալ բան տեսե՞լ եմ, ասել եմ, որ չի կարե­լի: Ես վերջին հինգ տարին պատգամավոր չեմ էլ եղել:


-Բայց մինչ այդ, ի վերջո, ո՞ւմ շնորհիվ էիք դառնում պատգամավոր:


-Իմ շնորհիվ, ինձ որևէ մեկը ոչ օգնել ա, ոչ էլ հանկարծ ֆինանսավորել ա, որ ես կարանայի ընտրվել: Ես իմ ուժերով, հան­դիպումներով ընտրվել եմ երեք անգամ պատգամավոր: Ընդհակառակը, ՀՀԿ-ին 25-30 հազար ձայն եմ բերել:


-Ու հիմա քննադատո՞ւմ եք:


-Բա ի՞նչ պետք է անեմ:


-Բայց, ոնց հասկացա, այս իշխանու­թյուններին լավ էլ դրական եք վերաբերվում:


-էս իշխանությունների կատարածը ոնց որ ծովի մեջ մի կաթիլ ջուր լինի, ազնվագույն մաքրություն ունեն: Բա պտի էս իշխանություններին ձայն տանք, հո հավաքածուներին չե՞նք տալու:


-Բայց այս իշխանությունները չէի՞ն, որի օրոք հանձնվեց Արցախը, այդքան զո­հեր ունեցանք:


-Էս իշխանությունները Արցախը չեն հանձնել, այսօր էդ զոհերով էդքան մի մարդկանց խեղաթյուրեք, դարձրեք մա­տի փաթաթան:


-Փաստորեն՝ հինգ հազար զոհի մասին խոսելը խեղաթյուրե՞լ է նշանակում:


-Պատերազմը զոհեր ա ունենում: Երկրորդը, երբ հայրենիքի համար են զոհվում, դա փառք ու պատիվ ա, ոչ թե լացելու բան (իսկ զոհերի ծնողներին Բուռնաշը հարցրե՞լ է՝ կուզենայի՞ն նման «փառք ու պատիվ»- Հեղ.): Էթան փող առնեն, հետո գան իրենց էրեխի համար ցույց անեն, լացեն:


-Դա Ձեզ համար է գուցե այդպես ըն­կալվում, Դուք հասկանո՞ւմ եք՝ հինգ հա­զար և ավել հերոս տղաների մասին է խոսքը, այդքան վիրավոր, անհետ կորած: Թող ժամանակին կանգնեցնեին: ՌԴ նա­խագահը հայտարարեց, չէ՞, որ առաջարկ­վել էր՝ օր առաջ կանգնեցնել պատերազմը:


-Նիկոլը հերոս ա, կանգնեցներ, որ Շուշի՞ն հանձներ:


-Ի վերջո, չհանձներ:


-Մենք ի՞նչ իմանայինք, որ թուրքերն էլ պիտի գային, մտնեինք էդ պատերազ­մի մեջ, էդ ենիչերները:


-Հոկտեմբերի կեսերին այդ մասին վաղուց հայտնի էր:


-Աղջիկ ջան, հարցդ տվել ես, թող պատասխանեմ:


-Ավարտեք, կներեք:


-Պատերազմը մենք չենք պարտվել, էդ առաջինը: Երկրորդ, պատերազմ շատ են տեսել մեր պապերը, բայց երբեք այսքան չեն ողբացել: Որովհետև հզոր ա մեր մայրը ու Եռաբլուր գնալուց ինքը պիտի իրեն հպարտ զգա: Կորցրել ենք, հիմա ի՞նչ անենք, հայրենիքի համար ենք կորցրել:


-Բայց խոսքը այդքան մարած ճրագների մասին է:


-Հինգ հազար կլինի, տաս հազար կլինի, կապ չունի, դա հայրենիքի պաշտպանության համար է: Հինգ հազար մեզ եք ասում, բա իրենք մենակ մի տաս հա­զար Կասպից ծովն են լցրել: Մեկին երեք են իրենք պարտվել:


-Փաստորեն, դա՞ է Ձեր դիրքորոշումը:


-Այո, ընտրելու եմ իրենց, ոչ թե պատահական մարդու:


-Պարո՛ն Աղաբաբյան, Դուք ինքներդ պատերազմի ընթացքում, որպես ՀՀ քաղաքացի, ի՞նչ եք արել: Բնական է, որ հաշվի առնելով Ձեր տարիքը, չէիք գնալու մարտի դաշտ, բայց ինչո՞վ եք նպաստել Հայոց բանակի ուժեղացմանը:


-«Անկախության բանակի» տղաների 99 տոկոսը ԵԿՄ-ի տարբեր կազմակերպությունների հետ գնացել են: Ու ինչով հնարավոր է, ապահովված են եղել:


-Շատ, լավ, շնորհակալ եմ:


-Էղավ, ինձ մյուս անգամ զանգելուց տենց գայթակղիչ հարցեր մի տուր էլի, կոնկրետ:


ՀԳ - Եթե երջանկահիշատակ Լեոնիդ Ազգալդյանը ողջ լիներ, տեսնես ի՞նչ կասեր իր երբեմնի շտաբի պետ Բուռնաշին նման մտքերի համար»,-գրում է թերթը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր