Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

14 մայիս 2021 12:51

Սփյուռք, մեզ պետք են ձեր խոսքն ու գործը,ձեր լռությունը ցույց կտա, որ ինչ-որ ժամանակ դուք եղել եք ոչ ազնիվ

Այս ամենի մասնակից եք նաև դուք: Դուք, որ նստած եք սոցկայքերում ու աջակցել եք Փաշինյանին, արգելափակել Հայաստանի դեսպանատներն այլ երկրներում, Նիկոլ Փաշինյանին աջակցող ակցիաներ արել Գլենդելում, պարել ծիրանի համար պատերազմից 2 ամիս առաջ, լռել այն մասին, որ Նիկոլը բաժանել է այն գումարը, որը դուք ուղարկել էիք թշնամու դեմ պայքարի համար:


Դուք՝ Սփյուռք, մարդիկ, ովքեր վստահ եք այն բանում, որ Հայաստանը ձեզ համար դատարկ բառ չէ, անշնչացած տարածք քարտեզի վրա, ուղղակի տարածք չէ, որտեղից երևում է Արարատը:


Այն, ինչ դուք արել եք, արել եք ձեր պատկերացմամբ լավ ապագայի համար: Ոչ ձեզ համար, այլ՝ մեր: Հայաստանի որևէ ապագան կախված է նաև ձեզանից: Նիկոլը մեզ, ձեզ նույնպես, ապագա է առաջարկում առանց Արցախի, առանց Սյունիքի, առանց ազգային հպարտության, առանց հայրենիքի: Ձեր մի մասը հայրենիքը կորցրեց 1915 թվականին, մի մասը՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, մի մասը՝ այսօր:


Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամեն օր, քանի դեռ Նիկոլն իշխանության է, ձեզանից որևէ մեկը կորցնում է Հայրենիքը: Պատերազմի ժամանակ նա Հադրութի ու Շուշիի մեր նախնիների գերեզմանները տվեց ադրբեջանցիներին, նոյեմբերին՝ Դադիվանքը: Իսկ հիմա Սյունիքի ու Գեղարքունիքի հերթն է, հետո կլինի Տավուշը:


2018 թվականին դուք պայքարում էիք լուսավոր ապագայի համար: Հիմա մենք պայքարում ենք ապագայի համար, ուղղակի ապագայի: Այն մեզանից խլում է նա, ում այդ թվում դուք իշխանության բերեցիք:


Ես հիշում եմ ձեզ 2018 թվականին: Դուք հավատում էիք, որ Նիկոլը լուսավոր ապագա կբերի: Դուք սխալվեցիք, դժվար է ձեզ մեղադրել. Սխալվեցին գրեթե բոլորը:


Եթե 2018 թվականին ձեզ անհանգստացնում էր Հայաստանի ապագան, հիմա ճիշտ պահն է հայտնելու դիրքորոշում: Մեզ պետք են ձեր խոսքն ու գործը: Ձեր լռությունն ու անգործությունն աջակցություն են կապիտուլյանտին: Սակայն ամենակարևոն այն է, որ ձեր լռությունը ցույց կտա, որ ինչ-որ ժամանակ դուք եղել եք ոչ ազնիվ:


Կամ 2018 թվականին, երբ ասում էիք, որ ձեզ անհանգստացնում է Հայաստանի ապագան, կամ հիմա, երբ երկարացնում եք նրա իշխանությունը:


Ընտրությունը ձերն է:


Միքայել Մինասյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր