Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

14 մայիս 2021 14:23

Սխալ է ու անխոհեմ՝ագրեսոր Ադրբեջանին արհեստականորեն հավասարեցնելով Հայաստանին՝ վտանգելով հայերին

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբն անդրադարձել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրառմանը և Պետքարտուղարության դիրքորոշումը համարել է սխալ և անխոհեմ.


«ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կրկնում է Իլհամ Ալիևին. նա վստահաբար փոխանցում է Բաքվի պնդումը «Հայաստան-Ադրբեջան սահմանի ոչ գծանշված հատվածի» վերաբերյալ:


Ինչպես նաև կրկնվում է Պետական դեպարտամենտի կողմից այն կարծիքը, թե հայ ռազմագերիները իրականում ոչ թե ռազմագերիներ են, այլ ավելի շուտ «կալանավորվածներ», որոնք դուրս են մնում միջազգային հումանիտար պայմանագրերի պաշտպանությունից:


Ինչպես կրկնվում է Պետդեպարտամենտի կեղծ պարիտետը ՝ ագրեսոր Ադրբեջանին արհեստականորեն հավասարեցնել Հայաստանին / Արցախին՝ ագրեսիայի թիրախին»,- նշված է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հաղորդագրության մեջ:


ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանների խախտմանը, և նշել, որ «Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով»,- գրել է Փրայսը:


Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը այս գրառման տակ է նաև արձագանքել.


«Պետդեպարտամենտը գիտի իր հավասարության կեղծիքը: Նրանք շատ լավ գիտեն ագրեսոր Ադրբեջանին: Ադրբեջանը բացահայտ խոստովանում է, որ ինքը ագրեսոր է: Բայց Նահանգները դեռ հովանավորում է Ալիևին, խրախուսում են Բաքվին հետագա էսկալացիան՝ վտանգելով Հայերին: Սխալ ու անխոհեմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր