Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

14 մայիս 2021 14:39

Սեւ լճից ադրբեջանցիները չեն հեռանում, սուտ է, թե բանակցում են․ Աշոտ Մինասյան

Իշխանասարի բարձունքն այն կարեւորագույն կետն է, որը հսկում է ամբողջ Գորիս-Սիսիան հատվածը, տիրել  այդ բարձունքին՝ նշանակում է վերցնել ամբողջ սահմանային հատվածը, տիրել Սիսիանի օդնավակայանին, որը գտնվում է Իշխանասարի ստորոտում․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ, Արցախյան երեք պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ)։

Գնդապետը շեշտեց՝ սուտ են լուրերը, թե Հայաստանի իշխանությունները բանակցում են ադրբեջանական կողմի հետ Սեւ լճի տարածքից նրանց դուրս գալու առնչությամբ։
«Այս իշխանությունների նպատակը պատերազմական վիճակ ստեղծելն է, կեղծարար, հողատու Նիկոլ կոչեցյալի հերթական քայլերից մեկը, որը ծրագրվել էր շատ վաղուց։ Ցավոք, նրանք ամեն ինչի պատրաստ են, միայն թե խուսափեն առաջիկայում կայանալիք ընտրություններից․ հասկանում են, որ պարտվելու են»,- նշեց նա։

Եթե այս իշխանությունները մնան, ըստ Մինասյանի, ոչ միայն ճանապարհ, այլեւ ամբողջ Սյունիքը  կտրվի Ադրբեջանին, Վարդենիսն ու Սեւանա լճի ափամերձ տարածքներն էլ՝ հետը։ Նա նշեց՝ մեր պետության եւ անվտանգության դեմ ուղղորդված աշխատանք է ընթանում՝ թշնամական ուժերի հետ համատեղ։
Անդրադառնալով՝ ՀԱՊԿ-ին դիմելու՝ Փաշինյանի որոշմանը՝ գնդապետը հիշեցրեց՝ այս իշխանությունները ժամանակին չէին ընդունում ՀԱՊԿ-ի գոյությունը, հիմա ի՞նչ երեսով են դիմում ՀԱՊԿ-ին։

«Սրանց անկարողությունը նոր չէ, որ ապացուցվել է։ Նրանք ունակ չեն ինչ-որ բան որոշելու եւ կատարելու՝ սկսած Գերագույն գլխավոր հրամանատարից, պաշտպանության նախարարից եւ ԳՇ պետից, ներառյալ՝  կորպուսների իրենց հրամանատարները, որոնք անպիտանի մեկն են, ունակ չեն ինքնուրույն որեւէ խնդիր լուծել։ Իրենց Գերագույն գլխավոր հրամանատարի ստահոդության պատճառով հայտնվել ենք այս վիճակում»,- վրդովմունք հայտնեց Աշոտ Մինասյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին Սեւ լճի տարածքից հեռացնելու՝ Հայաստանի իշխանությունների դատարկ խոստումներին, նա ասաց՝  հնարավոր կլինի, եթե արտաքին դաշնակիցներ ներգրավվեն։
«Զինվորականությունից չհասկացող մարդիկ միայն կարող են ասել, որ ադրբեջանցիները մոլորվել են։ Սովորական զինվորը՝ միգուցե, բայց սպան չի կարող մոլորվել, նրա կողքից կախված է զինվորական պայուսակը՝ քարտեզով, աշխատանքային բոլոր պարագաներով։ Երբ պետականություն չունես, ամեն ոք կարող է ոտնձգություն կատարել»,- հավելեց գնդապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր