Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր          «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին. Գոհար Մելոյան       Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի՝ 14, 48 տոկոսը. ԿԸՀ    

17 մայիս 2021 12:33

Սենսացիոն տեղեկություն. Պարզվում է, հայկական կողմը խնդրել է Վրաստանի վարչապետին՝ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բարեխոսել Ալիևի մոտ

Գնդապետ Բորիս Ավագյանը քիչ առաջ Արմնյուզի եթերում նախ հաստատեց այն տեղեկությունը, որ ըստ ձեռքբերված պայմանավորվածության ադրբեջանական ուժերը Սև լճի տարածքում ունենալու են 4 հենակետ, յուրաքանչյուրում 15-ական զինվոր և դրել են պայման, որ նույնքան (ոչ ավել) հենակետ/զինվոր կարող է ունենալ հայկական կողմը։

Բացի դա, պարոն Ավագյանը հայտնեց սենսացիոն տեղեկություն. Պարզվում է, հայկական կողմը խնդրել է Վրաստանի վարչապետին՝ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բարեխոսել Ալիևի մոտ։

Վրաստանի վարչապետի և Ալիևի միջև այնուհետև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որը սակայն բացի հեգնանքից որևէ արդյունք չի ունեցել։
Նա նաև նշեց՝ տվյալ արարքը բացասական անդրադարձ է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա:

«Պետք է արձանագրել, որ Հայաստանը դաշնակից է Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ Վրաստանը այսօրվա դրությամբ շատ բացասական հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, ցանկացած գործողությունները Վրաստանի հետ դեմ են Ռուսաստանի Դաշնությանը, այդ պայմաններում դիմել Վրաստանի վարչապետին, ծիծաղելի է»,- նշեց նա:

Վազգեն Սաղաթելյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր