Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

17 մայիս 2021 17:32

Վրաստանի ՆԳՆ-ն՝ Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուքի մասին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Դմանիսիում հակառակորդ կողմերին, հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել հանգստությունը, որպեսզի կենցաղային հողի վրա բախումը, չվերածվի արհեստական ​​էթնիկական առճակատման: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարության մեջ:

«Ներքին գործերի նախարարությունը, որպես կարգուկանոնի պահպանման պատասխանատու գերատեսչություն, կոչ է անում Դմանիսիում հավաքված քաղաքացիներին պաշտպանել օրենքի պահանջներն ու պահպանել հանդարտություն: Ոստիկանությունը կգործի իրեն տրված մանդատի շրջանակներում և կարձագանքի ցանկացած օրենքի խախտմանը:

Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված քննչական միջոցառումների արդյունքում այս փուլում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսի 16-ին, Դմանիսիում, տեղացիները միմյանց բախվել են կենցաղային հողի վրա, ինչը վերածվել է խմբային բռնության: Ոստիկանությունը նույնականացրել է առերեսման մեջ ներգրավված անձանց, հետաքննության շրջանակներում կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:

Դմանիսիում առճակատման կրկնությունը կանխելու և իրադարձությունների արհեստական ​​սրացումից խուսափելու նպատակով, ներքին գործերի նախարարության աշխատակիցները կենտրոնացված են տեղում և պահպանում են հասարակական կարգը:

Ներքին գործերի նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում հակառակորդ կողմերին, հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել հանդարտությունը, որպեսզի կենցաղային հողի վրա բախումը, չվերածվի արհեստական ​​էթնիկական առճակատման», – հայտարարում են ՆԳ նախարարությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքում ազգությամբ ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր