445 թունավորման դեպք.հնարավո՞ր է՝ դա լինի թշնամու գործունեության արդյունք.Սիսիանում կիրառվե՞լ է կենսաբանական զենք
![](https://panorama.am/news_images/805/2414736_1/safj.thumb.jpg)
Մինչ օրս էլ չի հերքվել։
Խոսքը գնում է 445 թունավորման դեպքի մասին։
Քանի որ ներկայիս իշխանությունները մտածելու որևէ կարողություն չունեն, ուզում եմ տեղեկացնել, որ աշխարհում գոյություն ունի «կենսաբանական զենք» հասկացությունը: Դրանց այն ֆոսֆորային հիմքով զենքերի շարքից է, որ Արցախում կիրառեցին, որոնք մի շարք միջազգային կոնվենցիաներով արգելվում է կիրառել, բայց մեր երկրի դեմ կիրառվում է, քանի որ ձեր նման ապիկարներն ու անգրագետներն են մեր իշխանությունը։
Տվյալ պարագայում՝ հնարավոր է կիրառված լինեն ջրի միջոցով մարդու օրգանիզմ մտած միկրոօրգանիզմներ, որոնք կարող են նաև գենետիկորեն ակտիվանալ տարբեր ազդակների միջոցով, տարբեր ժամանակահատվածներում (դրանք կարող են ակտիվանալ նույնիսկ ճանճի տզզոցից):
Դուք հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչո՞ւ չի կարելի ջրի վերահսկողության թողնել թշնամու ձեռքերում։
Այս իշխանություններն էլ են կենսաբանական զենքի նման բան. վիրուսների պես մտնել են մեր օրգանիզմները և ուզում են տեղակայվել մեր քրոմոսոմներում։
Վահագն Վարագյան