Այս ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվելու է նոր էջ          Ավելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին       Բևեռը սկզբունքորեն մտածում է ժողովրդին համահունչ և ձգտում է պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի և գործիչների միավորման    

18 մայիս 2021 13:54

Տեսանյութ.Պարծենում են, որ Վարդենիսում ևս դիրքեր չեն եղել և չէին կարող շրջափակման մեջ ընկնել.ԳՇ հաղորդագրությունը՝ հանցագործության մասին հաղորդում

ԶՈՒ ԳՇ-ի պարզաբանումը, թե «Վարդենիսում ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, չէին էլ կարող գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում մարտական դիրքեր չկան, ընդամենը բաց տարածք է», «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը համարում է հաղորդում հանցագործության մասին:

«Այս պաշտոնական հաղորդագրությունը ոչ միայն հաղորդում է հանցագործության մասին, այլ խորը մտահոգություններ է փոխանցում պետության ղեկին գտնվող անձանց հոգեվիճակի, մտորումների, մոտեցումների և մեր երկրի վերաբերյալ պատկերացումների մասին։

Ավելի ծանր, խորը մտահոգիչ տեքստ դժվար է ակնկալել։ Սրանք նախ տարօրինակ հպարտությամբ անընդհատ հավաստիացնում էին, որ թշնամու հետ մարտեր չեն եղել, որովհետև չեն էլ փորձել կանգնեցնել, որովհետև հարկ չէին համարել առաջնագիծ տեղակայել, կահավորել, հիմա էլ, մի տեսակ, պարծենում են, որ Վարդենիսի այդ հատվածում ևս դիրքեր, զինծառայողներ չեն եղել, ըստ այդմ՝ մարտեր չեն ընթացել կամ դիրքեր չէին կարող շրջափակման մեջ ընկնել, որովհետև դիրք ուղղակի տեղակայված չի եղել»,-գրել է փորձագետը։

«Հայրենիքը սրանց համար ամայի տարածք է և ինչպես արտահայտվում են, այնպես էլ վարվում են նրա հետ։ Մեր երկրի ղեկին գտնվողները Հայաստանի նվազագույն անվտանգային խնդիրները լուծելու կամք, ցանկություն, նպատակ ուղղակի չունեն։ Սրանք ամեն անգամ զիջելու են և յուրաքանչյուր անգամվա համար ունեն հայտնի «հիմնավորումը»՝ հանձնեցինք, որովհետև մնացածների կյանքն էինք փրկում, հանձնեցինք, որ զոհեր չլինեն, հանձնեցինք, որ զորքը շրջափակման մեջ չընկնի։

Ու այսպես սրանք քայլ առ քայլ կհանձնեն այն ինչ ունենք, եթե սրա դեմը չառնենք»,-ավելացրել է փորձագետը։

Նա նաև բարձրաձայնել է, որ ինչ ճանապարհով էլ լինի, այս իշխանությունը պետք է հեռացվի, հակառակ դեպքում մեր երկրում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր