Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

18 մայիս 2021 14:32

Պարո՛ն Բայդեն, Դուք կանգնեցիք հայերի կողքին, հիմա էլ ձեր արյունոտ ձեռքերով այլ պատմություն եք գրում՝ դառնալով հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում իսրայելական կողմին ԱՄՆ-ի աջակցությունը: Այս մասին տեղեկանում ենք Yeni şafak պարբերականից:

«Պարո՛ն Բայդեն, Դուք կանգնեցիք հայերի կողքին, այսպես ասած, Հայոց ցեղասպանության հարցում: Հիմա, ցավոք, ձեր արյունոտ ձեռքերով գրում եք այս միջադեպի պատմությունը, որը մեծ վնասներ է հասցրել Գազային և հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձել»,-հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն զենք է վաճառում Իսրայելին: «Այսօր մենք տեսանք Իսրայելին զենք վաճառելու հարցում Բայդենի ստորագրությունը»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր