Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով    

18 մայիս 2021 17:39

Տեսանյութ.Չհրապարակված կադրեր՝ 2020թ. հոկտեմբերի 30-ին թշնամու գրոհը դեպի Բերձոր կասեցնելու և ջախջախիչ պարտության մատնելու մարտից

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արցախի` Հայաստանին դե-ֆակտո վերամիավորվելու օրն է։

1992 թվականի մայիսի 15-ին Արցախի ԻՊ ուժերի վաշտերը և Հայաստանի Հանրապետությունից կամավորական ջոկատները Զառանիստ բնակավայրի ուղղությամբ (Շուշիի մատույցներ) հետ մղելով ադրբեջանցիների վերջին հակագրոհները` անցնել են հակահարձակման` ազատագրելով մի շարք բնակավայրեր` Լիսագոր բնակավայրը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձոր (Լաչին) քաղաքը հարակից բնակավայրերով և մայիսի 18-ին հասնելով ՀՀ պետական սահմանին` իրականացրել հայության վաղեմի երազանքը:

Հպարտ եմ, որ իմ հրամանատարությամբ և Բերդաձորի տղաների (Հին Շենցի Ալյոշա Ասրյանի, Վրեժ Առուշանյանի, Լևոն Սարգսյանի և Զորիկ Հակոբյանի) ուղեկցությամբ Ակնաղբյուրի վաշտը (կազմված Ակնաղբյուր, Սարուշեն, Խաչմաչ, Ջրաղացներ, Մադաթաշեն, Մոշխմհատ գյուղերի և Ստեփանակերտ քաղաքի կամավորականներից) Զառանիստ-Լիսագոր-Մեծ Շեն-Աղանուս-Նովոստրոյկա-Հակարի-Կոռնիձոր- Վերին Ջիջիմլի, ինչպես նաև Ավետարանոց-Քիրս-Քիրսավան-Հին Շեն ուղղություններով ակտիվ մասնակցություն է ունեցել նշված փառավոր ռազմագործողությանը:
Փառք բոլոր մասնակիցներին, ՀԱԶԱՐ ՓԱՌՔ ԲՈԼՈՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻՆ:
Հ.Գ. Չհրապարակված կադրեր՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ բնակավայրի մոտ, թշնամու հերթական գրոհը դեպի Բերձոր կասեցնելու և ջախջախիչ պարտության մատնելու մարտից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր