Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

18 մայիս 2021 16:28

Ադրբեջանցիները նորից առաջ են շարժվել դեպի Վարդենիս, ծեծի են ենթարկել հայերի՞ն

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Հենց նոր տեղեկություն ստացանք որ, ադրբեջանցիները նորից առաջ են շարժվել դեպի Վարդենիս, այնքան են մոտեցել են հայկական բնակավայրին, որ դեմ դիմաց հանդիպել են տեղացիների։ Վարդենիսցիները երբ սկսել են իրենց հետ բանակցել թե այս ուրեք եկել, հետ գնացեք, սա Հայաստանն է, ադրբեջանցիները հակառակն են պնդել և վեճի բռնվելով, ծեծի են ենթարկել վարդենիսցի բնակիչներին։ Ծեծված վարդենիսցիները, երբ տեղի իշխանությանը ահազանգել են, որ ադրբեջանցիները էլ ավելի են մոտեցել իրենց բնակավայրին ու ծեծի ենթարկել իրենց, տեղի իրավապահները կապ հաստատելուց հետո Երևանի հետ, հրահանգ են ստացել՝ ոչինչ չանել, թող մնան այնտեղ ուր հասել են։ Փաստացի, ադրբեջանցիները որքան մոտեցել են, այնտեղ էլ դեռ մինչ այս պահը տեղակայված են, չնայած որ Հայաստանի Հանրապետության տարածքում են, անգամ տեղացի հայերի են ծեծի ենթարկել»։
***
Analitik.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Վարդենիսի համայնքապետարանից: Մեզ այնտեղից հայտնեցին, որ նման տեղեկատվություն չունեն: Հարցին՝ կարող են արդյո՞ք օգնել կապ հաստատել համայնքապետի հետ, ասացին՝ ոչ:

Մենք փորձեցինք նաև տեղեկություն ստանալ համայնքապետ Արամ Մելքոնյանից, ով հեռախոսազանգին չպատասխանեց:

Ոստիկանությունից մեզ հետ զրույցում ասացին, որ պետք է ճշտել՝ խնդրելով ավելի ուշ զանգահարել:

Մենք կապ հաստատեցինք նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետ: Այստեղից մեզ ասացին, որ պետք է կապ հաստատենք 02 լրատվականի հետ:

Մենք նորից կապ հաստատեցինք Ոստիկանության հետ, որտեղից մեզ ասացին, որ այդ մասին ոչ ահազանգ է եղել, ոչ էլ հաղորդում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր