Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

19 մայիս 2021 12:09

Աշխարհը կկանգնի կրոնական պատերազմի առջեւ, եթե պաղեստինա-իսրայելական դիմակայությունը շարունակվի

Պաղեստինա-իսրայելական դիմակայությունը կարող է կրոնական լայնածավալ պատերազմի վերաճել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պաղեստինի նախագահի՝կրոնական գործերով խորհրդական Մահմուդ ալ-Հաբաշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ալ-Հաբաշի խոսքով՝ Ռամալլահում «երկար տարիներ նախազգուշացնում էին կրոնական պատերազմի հնարավոր բռնկման մասին՝ Իսրայելի կողմից Երուսաղեմում սուրբ վայրերի խախտման, ինչպես նաեւ հրեա վերաբնակիչների ծայրահեղական գործողությունների պատճառով»:


«Եթե ստատուս քվոն շարունակվի ինչպես կա, եւ եթե Իսրայելը եւ դրա վերաբնակիչները չդադարեն սադրել պաղեստինցիների եւ առհասարակ մահմեդականների կրոնական զգացմունքները, ապա աշխարհը կկանգնի կրոնական պատերազմի առջեւ, որի կրակը դուրս կգա Պաղեստինի սահմաններից, եւ ամբողջ աշխարհը կվճարի դրա համար»,- ասել է ալ-Հաբաշը, ով նաեւ Պաղեստինի գերագույն դատավորն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր