Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում          Այդուհանդերձ,Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg       Նշված չափաքանակները գերազանցելու դեպքում սպառողին կվճարվի տույժ.Նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ    

20 մայիս 2021 10:30

Լռել ու այլևս բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին, ՊՆ-ն է սկսել ակտիվ հայտարարություններ անել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարներին հրահանգվել է այլեւս բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին: Նկատենք, երբ մայիսի 12-ին ադրբեջանական կողմը «սահմանների ճշգրտում» հիմնավորմամբ առաջ եկավ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում, միակ պաշտոնյաները համայնքների ղեկավարներն էին, որոնցից հնարավոր էր որեւէ տեղեկություն իմանալ եւ մշտապես՝ ճիշտ ու հստակ:


Սակայն հիմա նրանց եւ հատկապես Գեղարքունիքի մարզի համայնքապետերին մարզպետարանից հրահանգված է լրագրողների հետ խոսելու դեպքում միայն ասել, թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նույնն է, առանց փակագծեր բացելու: Նկատենք՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից ուղիղ այս հրահանգը իջեցրել են ավելի շատ Գեղարքունիքի մարզի համայնքապետերի վրա, քանի որ Սյունիքի համայնքապետերին չեն կարողանում ենթարկեցնել. նրանք ավելի անկախ են:


Եվ այս օրերին նրանցից շատերը չեն պատասխանում հեռախոսազանգերին կամ պատասխանելու պարագայում փորձում են հերքել այն տեղեկությունները, որոնք շրջանառվում են սահմանային իրավիճակի հետ կապված: Եվ, դրան զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարարությունն է սկսել ակտիվ հայտարարություններ անել եւ իր տեսանկյունից ներկայացնել սահմանում տիրող իրավիճակը»:


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր