Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

20 մայիս 2021 14:17

Փաշինյանը ապրիլի 25-ից չի հանդիսանում ՀՀ վարչապետ, նա իրավասու չէ ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի վերաբերյալ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունը

Քանի դեռ մեր երկիրը կառավարում են «կիրթ» Ալիեւի գործընկերները՝ կորուստները շարունակական են լինելու։ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 25-ից չի հանդիսանում ՀՀ վարչապետ։ Նա իրավասու չէ ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի վերաբերյալ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունը, այն էլ՝ ներկայանալով որպես ՀՀ վարչապետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ 

«Քանի դեռ մեր երկիրը կառավարում են «կիրթ» Ալիեւի գործընկերները՝ կորուստները շարունակական են լինելու։
Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 25-ից չի հանդիսանում ՀՀ վարչապետ։

Նա իրավասու չէ ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի վերաբերյալ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունը, այն էլ՝ ներկայանալով որպես ՀՀ վարչապետ։

Հայաստանում այս պահին գործող կառավարության անդամների պաշտոնակատարները կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ են ապահովելու կառավարության բնականոն գործունությունը։

Պաշտոնակատարներն իրավասու չեն Ադրբեջանի հետ բանակցել և ստորագրել Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի համար բախտորոշ այս փաստաթուղթը։

Այս եռակողմ փաստաթղթի այլ առերևույթ հակասահմանադրական և հակաիրավական հիմքերին անդրադարձել եմ նախորդ գրառմանս մեջ։

Հ. գ. Ժողովրդի հանդեպ «մեղմ ասած» դավադրությունն է թիկունքում հերթական տարածքային զիջումներ ներկայացնող փաստաթուղթը թշնամու հետ գաղտնի բանակցելը և ստորագրելը՝ չփորձելով հակահայկական փաստաթղթի կնքումը կանխելու նպատակով այն հրապարակել կամ գոնե մի փոքր հայամետ գործելաոճ դրսեւորել»,- գրել է Մելոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր