Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 մայիս 2023 15:42

Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մանրամասներ ներկայացրեց Բրյուսելում իր, Շառլ Միշելի ու Ալիևի հանդիպումից:


«Մայիսի 14-ին մենք կատարեցինք ևս մեկ քայլ ու արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Պիտի արձանագրեմ, որ սա  կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման համար, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ու սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես», - կառավարության նիստում ասաց նա:


Վարչապետ խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ ու նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը ու համաձայնեցումը:


«Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԽ նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության շուրջ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության կարևորությունը՝ համագործակցված միջազգային հանրության հետ: Սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ  հարաբերությունների իրական ու համապարփակ կարգավորման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար, հետևաբար, դա մեծապես կարագացնի խաղաղության  պայմանագրի ստորագրումը», - նշեց  Փաշինյանը:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր