Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 մայիս 2021 14:53

Տեսանյութ.Պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ բոլոր բարձունքներն ադրբեջանցիները գրավել են, Հզորացրել են Իշխանասարի հետևում գտնվող իրենց զորակայանները՝ հրետանային միջոցներով

«Երբ հայտարարում էին, թե Սև  լճի  կամ նրա հարակից շրջաններից ադրբեջանցիները հետ են քաշվել, կամ մերոնք օղակի մեջ են վերցրել 250 հոգու, իրականությանը չի համապատասխանում: Դա հերթական նիկոլական ազգադավ սուտն է, որի քողի տակ նա վաճառում է Սյունիքը, ստրատեգիական կարևոր դիրքերը»,-  ասուլիսի ժամանակ ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիները հայկական տարածքում ամրաշինական աշխատանքներ են կատարում:

«Հզորացրել են Իշխանասարի հետևում գտնվող իրենց զորակայանները՝ հրետանային միջոցներով: 1000-ավոր ադրբեջանցի զինվորականներ կան, իսկ հայկական կողմը փորձում է կանխարգելիչ միջոցների դիմել: Ասում են՝ բնակլիմայական պայմաններն այնպիսին էին, որ չէինք կարող այդ հատվածներում որևէ դիրքային աշխատանք կատարել: Դա չի համապատասխանում իրականությանը: Խոզնավարի, Խնածախի շրջանում բնակլիմայական պայմանները նորմալ էին: Երեկվա դրությամբ այդ շրջանում  ադրբեջանցիները շվշվացնելով, զբոսնելով մտել են հայկական տարածք, ու կորպուսի շտաբի պետն է միայնակ նրանց դեմ գնացել, ով հիմա հիվանդանոցում գլխի վնասվածքով պառկած է: Հետո մեր սպաները ձեռնամարտի են բռնվել, թշնամին հետ է  քաշվել: Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ բոլոր բարձունքներն ադրբեջանցիները գրավել են: Իշխանասարից մինչև Վարդենիս, Ջերմուկի սարերում գրեթե ոչ մի զինվորական չկա»,- հավելեց Վոլոդյա Հովհաննիսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր