Վարունգի անհավանական օգտակար նշանակությունը սննդակարգում          Ինչպե՞ս խենթացնել տղամարդուն` իմանալով նրա հորոսկոպի նշանը       Կենդանակերպի նշանների թալիսման քարերը, որոնք հաջողություն են բերում, պաշտպանում՝ բացասական ազդեցություններից    

22 մայիս 2021 16:00

ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Վարդենիսի զորամասից անհետ կորած ժամկետային զինծառայողի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Վարդենիսի զորամասից անհետ կորած ժամկետային զինծառայողի մասին մամուլում տարածված լուրերը։

ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքը տեղի է ունեցել 4 օր առաջ` մայիսի 18-ին, ժամը 22:10-ին։

«ՊՆ Վարդենիսի զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին տեղեկություն է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով»,– ընդգծում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը` արձագանքելով մամուլում առկա քննադատությանը` զինվորի անհետանալու մասին լուրը չհրապարակելու վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր