Տավուշի հետ կապված կան խնդիրներ, եթե իրոք լինի դեմարկացիա...Դա էլ է խնդիր՝ ավելի շատ մենք ենք շահում, թե նրանք

«Որևէ մեկը չի ցանկանում իր վրա մեղք վերցնել։ Կարո՞ղ եք ասել՝ 1992թ.-ին ո՞վ էր մեղավոր, որ Շահումյան, Մարտակերտ այդ գյուղերը հանձնեցինք։ Մինչև այսօր չգիտեք չէ՞, հիմա էլ է նույնը։ Այն ժամանակ էլ իրար վրա էին պաս տալիս, թե ով է մեղավոր։ Պետք է հիմա գործերը ստուգենք և հասկանանք՝ ով պետք է որոշում կայացներ, հրաման արձակեր, դիմեր վերադասին, որ չի կատարել իր պարտականությունը, նա էլ մեղավորն է»,-նշեց Սամվել Բաբայանը։
Անդրադառնալով հարցին, թե սահմանազատման գործընթացի հետ կապված ինչ խնդիրներ կարող են լինել, Սամվել Բաբայանը նկատեց՝ առաջին հերթին պետք է Արցախի հարցը լուծվի, վերականգնվի տարածքային ամբողջականությունը, նոր միայն անցնել սահամանազտման հարցին։
«Եթե Ադրբեջանը դա չի ընդունում, ուրեմն որևիցե խնդիր պետք չէ քննարկել։ Տավուշի հետ կապված կան խնդիրներ, եթե իրոք լինի դեմարկացիա։ Այնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն է իրենց ձեռքին և հակառակը։ Դա էլ է խնդիր՝ ավելի շատ մենք ենք շահում, թե նրանք»,-նշեց Սամվել Բաբայանը։