Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

24 մայիս 2021 13:02

Ամեն ինչ գնում է արյունահեղության.Փող չունեք, գերի հանձնվեք, հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն

Սահմանը 2-3 անգամ երկարել է, չհաշված՝ Թուրքիայի սահմանը: Դա հանգեցրել է այն բանին, որ մարդ էլ չկա սահմանին կանգնեցնելու: Դրա համար պետք է բանակ կառուցել, գլուխ կախել, ատամները սեղմել ու կառուցել պրոֆեսիոնալ բանակ:


Հեքիաթը, որ պատմում են, թե փող չունենք, էս չունենք, էն չունենք… փող չունեք, գերի հանձնվեք, հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն: Ինչ խոսում ենք, ասում են փող չունենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սամվել Բաբայանը:
Մենք մասնակցելու ենք ընտրություններին: 


Նա պնդել է, որ ընտրություններին մասնակցելու են, որպեսզի, այսպես կոչված, սևերի ու սպիտակների կռիվ չլինի ու երկիրը վերջնական կործանվի. «Մենք մեջտեղի գիծն ենք լինելու, որպեսզի թույլ չտանք վերջում արյունահեղություն լինի: Բայց ամեն ինչ գնում է դրան»:


Նրա խոսքերով, ամեն ինչ տանում է բախումների՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու, ամեն ինչ գնում է արյունահեղության. «Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որ դրան չհասնի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր