Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

25 մայիս 2021 13:25

Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ. Hraparak.am

Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման: Նա մայիսի 24-ին եղել է Բաքվում, այնտեղ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, լսել է նրանց պահանջները և այժմ Երևանում դրանք ներկայացնելու է ՀՀ ՊՆ ղեկավարությանը՝ սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար: Ռուսական միջնորդությամբ փորձում են կանխել հետագա լարումը և խաղաղ կարգավորել խնդիրը: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

«Մեր տեղեկություններով, հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ: Բանակցությունների ընթացքի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Վստահ ենք, որ լուրի հրապարակումից հետո, «ավանդույթի համաձայն», հայտարարություն կտարածեն»,-գրում է լրատվամիջոցը:
***
Հենց նոր տեղեկացանք, որ Մուրադովն արդեն դուրս է եկել ՊՆ-ից եւ մեկնել է Ազգային անվտանգության ծառայություն։ Ըստ ամենայնի, բանակցությունների շարունակությունն ընթանալու է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի մոտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր