Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

26 մայիս 2021 10:31

Ինչպե՞ս «Կամազի» բացած ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի․ Արցախի ԱԱԾ նախկին տնօրենն ասելու բան չունի՞․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․  «Մամուլում շարունակվում են ակտի­վորեն շրջանառվել լուրեր այն մա­սին, որ Արցախի նախկին ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի ««Կամազի» բացած ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի»: Նույն.լու­րերի համաձայն՝ պատերազմից առաջ Կամո Աղաջանյանը վա­ճառել էր իր նռան այգիները և այլ օբյեկտներ:

Որքանո՞վ են վերոնշյպլ լու­րերը իրական, պարոն Աղաջա­նյանը մինչ օրս որևէ կերպ չի հակադարձել: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նրա ան վան շուրջ պտտվող այլ կասկածելի տե­ղեկություններ, «Իրավունքը» փորձեց անձամբ ԱՀ ԱԱԾ նախկին տնօրենից նախ պարզել, թե ինչո՞ւ է նման ստրա­տեգիական նշանակություն ունեցող հատվածում բեռնատար մեքենաների համար ճանապարհ բացել: Պարոն Աղաջանյանի հետ կարճ զրույցը այս տեսքն ունեցավ.

-Բարև Ձեզ, պարոն Աղաջանյան, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգս­տացնում:

-Բարև Ձեզ, լսում եմ:

-Լա՞վ եք:

-Լավ, շնորհակալություն, Դուք լավ էինեք:

-Պարո՛ն Աղաջանյան, Ձեր անձի շուրջ տարատեսակ խոսակցու­թյուններ են շրջանառվում, ընդ­հուպ, որ Դուք ճանապարհ եք բացել, որով...

-Քուրիկ ջան, խնդրում եմ էլի, ես տենց հարցերի չեմ պատասխա­նում, ուղղակի չեմ ցանկանում:

Առնվազն տարօրինակ է. ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրում են այնպիսի գիտակցված արարքների մեջ, որ փո­խանակ

Արցախի անվտանգությունն ապահովեր, հասցրին կործանման, իսկ նա որևէ բան ասել չի ցանկանում, լռում է: Ուրեմն, սա այն դե՞պքն է, երբ «լռու­թյունը համաձայնության նշան է»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Իրավունք» թերթի՝ 26․05.21թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր